Անձնական խնամք
Տղաների և հասուն տղամարդկանց ինտիմ հիգիենան
Տասնյակ տարիների իմ բժշկական պրակտիկայում ես բազմաթիվ առիթներ եմ ունեցել համոզվելու, որ տղաներից շատերը, անգամ որոշ հասուն տղամարդիկ, բավարար ուշադրություն չեն դարձնում իրենց արտաքին սեռական օրգանների ու նրանց շրջակա մաշկի հիգիենային: Մինչդեռ դա չափազանց կարևոր խնդիր է:
Եթե անձը, լինի դա հինգ տարեկանից մեծ տղա երեխա, պատանի, թե հասուն տղամարդ, օճառով չլվանա իր արտաքին սեռական օրգանները, հատկապես առնանդամի մերկացրած գլխիկը և թլիպի ներսային մակերեսն առավելագույն չափով հետ տարված դիրքում, ապա թլիպի պարկում օրերի ընթացքում կկուտակվի էպիթելի կողմից արտադրվող սմեգմա ճարպանման նյութը, որն ունի իր որոշակի ֆիզիոլոգիական դերը: Երբեմն մի քանի մմ հաստության շերտով կուտակված սմեգման ոչ միայն տհաճ տպավորություն է թողնում դեղնասպիտակավուն լոռանման զանգվածով ու տհաճ հոտով, այլև գրգռում է դրանով ծածկված մակերեսը, առաջացնում որոշակի անհանգստություն, քորի զգացում, օրգանները մեխանիկորեն տրորելու ցանկություն: Նման վիճակը երեխաների մոտ կարող է պատճառ դառնալ հիվանդագին ձեռնաշարժության (օնանիզմ):
Սմեգմայի մեջ պարունակվող քիմիական նյութերը ներգործում են էպիթելի վրա, որի մակերեսը խոնավանում է, նպաստելով ստաֆիլոկոկերի, ստրեպտոկոկերի, կանդիդա խմբի խմորասնկերի ու այլ մանրէների ներթափանցմանը և բորբոքային երևույթների` բուլանոպոստիտի առաջացմանը: Այս հիվանդությունը կլինիկորեն արտահայտվում է առնանդամի գլխիկի և թլիպի ներսային մակերեսի կարմրությամբ, այտուցով, էրոզիաներով ու խոցերով, թարախային արտադրությամբ, հիվանդի սուբյեկտիվ անհանգստությամբ (այրոցի, քորի, լարվածության զգացում, ցավեր): Եղած հարուցիչներին երբեմն միանում են գանգրենային (մեռուկային) ցուպիկներ կամ անաէրոբ մանրէներ, որից վիճակն ավելի է բարդանում, քանի որ օրգանները սկսում են կայծակնային արագությամբ քայքայվել: Վերջինս հազվադեպ է հանդիպում: Բալանոպոստիտը կարող է բարդանալ մեծ մասամբ ֆիմոզով (թլիպային օղակի նեղացում), որի ժամանակ թլիպը հետ չի քաշվում, առնանդամի գլխիկը չի մերկանում: Ֆիմոզը կարող է լինել նաև ոչ բորբոքային ծագման, բնածին: Վաղ տարիքի երեխաների թլիպը իր ներսային մակերեսով կպած է լինում առնանդամի գլխիկին: Այն շատ հաճախ տարիների ընթացքում անջատվում է, որը հակառակ դեպքում իրականացվում է վիրաբուժական ճանապարհով` թլպատում և կպած մակերեսների միմյանցից անջատում:
Բժշկական ցուցումներով թլպատում են կատարում նաև թլիպը ախտահարող որոշ հիվանդությունների ժամանակ (սկլերոդերմիա, բարորակ և չարորակ ուռուցքներ և այլն), ինչպես նաև այն տղամարդկանց, որոնք գանգատվում են սեռական հարաբերության ժամանակ վաղաժամ սերմնաժայթքումից ու սեռական անբավարարվածությունից: Թլպատման շնորհիվ մշտապես բաց մնացող գլխիկի մաշկը ավելի կոպիտ է դառնում և ուշ է գրգռվում, էրեկցիան (առնանդամի լարումը) նորմալ և ժամանակին է տեղի ունենում, իսկ օրգազմը և սերմնաժայթքումը վրա են հասնում ավելի ուշ:
Եվս մեկ կարևոր հանգամանք. թլիպով ծածկված առնանդամի գլխիկի մաքրությանը չհետևելու պատճառով զգալիորեն մեծանում է ՁԻԱՀ-ով և այլ սեռավարակներով վարակվելու վտանգը: Մեծ է նաև առնանդամի և արգանդի վզիկի քաղցկեղի զարգացման վտանգը, քանի որ չհեռացվող սմեգման այդ օրգաններին պահում է երկարատև գրգռված վիճակում:
Այս բոլորից հետևում է, որ յուրաքանչյուր օր պետք է օճառով և գոլ, կարելի է նաև սառը ջրով լվանալ արտաքին սեռական օրգանները, մասնավորապես առավելագույն չափով հետ քաշված թլիպը և առնանդամի գլխիկը: Այս մասին ՙմոռացողին՚ ես կդիմեի այսպես. առավոտյան երեսդ լվանալուց առաջ նախ հիշիր այդ կարևոր օրգանների մաքրության մասին: Մինչև 5 տարեկան երեխաների համար ծնողները կարող են չանհանգստանալ, քանի որ նրանց թլիպի պարկն ինքնամաքրման է ենթարկվում, իսկ ավելի մեծ տարիքի երեխաների համար ծնողները ուղղակի պարտավոր են ուսուցչի դեր կատարել և սովորեցնել նշված գործողության կատարումը: Փոքր տարիքի երեխաներին այդ գործողությունը կարող են սովորեցնել ոչ միայն հայրերը, այլև մայրերը, պատանիներին` հայրերը:
Ավելորդ չեմ համարում կրկին հիշեցնել, որ սեռական հարաբերությունից առաջ և դրանից հետո արտաքին սեռական օրգանները լվանալը, իսկ առավել ևս ցնցուղ ընդունելը, օգտակար է և տղամարդու, և կնոջ առողջության համար:
Տիգրան
02.02.2016
Կարեն դ
28.01.2016
harut
20.01.2016
marat
16.01.2016
Աշոտ
16.01.2016
Գեվոր
14.01.2016
Մեդ-Պրակտիկ
13.01.2016
Հարգելի Garik, բարև Ձեզ: Խնդրում եմ մանրամասնեք ինչով է արտահայտվում բորբոքումը, բացի տհաճ հոտից, քանի որ միայն տհաճ հոտը բորբոքման կամ ինֆեկցիայի նշան չէ:
Մեդ-Պրակտիկ
13.01.2016
Հարգելի Գագիկ, բարև Ձեզ: Եթե դրանք մանր են, կետիկների նման անհանգստանալու կարիք չկա:
ARSHAK R
13.01.2016
Մեդ-Պրակտիկ
12.01.2016
Հարգելի ARSHAK R, բարև Ձեզ: Եթե չպաշտպանված սեռական հարաբերություն եք ունեցել ինֆեցիայի հավանականությունը մեծ է: Կոկերը բակտերիաներ են, որոնց քանակի ավելացումը վկայում է օրգանիզմ ինֆեկցիայի ներթափանցման մասին: Հարկավոր է դիմել ուրոլոգի կամ վեներոլոգի համապատասխան բուժում ստանալու համար;
Տիգրան
12.01.2016
ARSHAK R
10.01.2016
GArik
09.01.2016
Գագիկ
09.01.2016
ARSHk R
08.01.2016
Մեդ-Պրակտիկ
30.12.2015
Հարգելի Ալեքս, դա կոչվում է սմեգմա, դա գեղձերի արտազատուկն է, անհանգստանալու կարիք չկա: Հարկավոր է ամեն լոգանքի ժամանակ մերկացնել գլխիկը և մաքրել այն, գոլ ջրով, հարկ եղած դեպքում մանկական կամ ինտիմ հիգիիենայի համար նախատեսված օճառով:
Մեդ-Պրակտիկ
30.12.2015
Հարգելի Արամ Ա, բարև Ձեզ:Հարկավոր է ամեն լոգանքի ժամանակ լվանալ, այլապես կլինի կուտակում, որի մաքրելը դժվար է և ցավոտ: Դուք կարող եք ուղղակի գոլ ջրով լվանալ, առանց օճառի: Եթե ցանկանում եք անպայման օճառով, ցանկալի է ինտիմ հիգիենայի համար նխատեսված կամ մանկական օճառով լվանալ:
Ալեքս
23.12.2015
Արամ Ա.
04.12.2015
Մեդ-Պրակտիկ
21.11.2015
Հարգելի Hovik, բարև Ձեզ: Հնարավոր է ցանը ալերգիայի հետևանք է: Խնդրում եմ գրեք ունեք քոր կամ արտադրություն, թե ոչ: Ալերգիկ ռեակցիա կարող է առաջանալ ոչ բնական ծագման ներքնաշոր, ինչպես նաև ոչ որակյալ պահպանակ օգտագործելու դեպքում: Կարող եք կատարել լվացումներ երիցուկի թուրմով, եթե ցանը չվերանա, հարկավոր է դիմել ուրոլոգի:
GARIK
21.11.2015
Arman Asatryan
18.11.2015
Կարեն Դ
14.11.2015
Մեդ-Պրակտիկ
07.11.2015
Հարգելի Arman, բարև Ձեզ: Ձեր նշած նյութն այլ կերպ կոչվում է սմեգմա, որը ժամանակ առ ժամանակ կուտակվում է թլիպի տակ: Հարկավոր է ուղղակի լոգանքի ժամանակ գոլ ջրով զգուշությամբ մաքրել այն, անհանգստանալու կարիք չկա:
Մեդ-Պրակտիկ
30.10.2015
Հարգելի' կայքի այցելուներ, տեխնիկական պատճառներով հարցերին պատասխանելը ժամանակավորապես հնարավոր չէր, և որոշ հարցեր, որոնց պատասխանելն այլևս ակտուալ չէ, հեռացվել են կայքից: Խնդրում ենք, եթե Ձեր հարցերը դեռևս ակտուալ են, նորից գրել: Հայցում են Ձեր ներողամտությունը:
Hovik
22.10.2015
Arman
04.10.2015
Մեդ-Պրակտիկ
20.08.2015
Հարգելի Karen, բարև Ձեզ: Ըստ Ձեր նկարագրածի, Ձեզ մոտ առաջին աստիճանի ֆիմոզ է, քանի որ երկրորդ աստիճանի դեպքում, հանգիստ վիճակում արդեն դժվարանում է գլխիկի մերկացումը: Առաջին աստիճանի ֆիմոզը կարելի է բուժել քսուքների միջոցով, վիրահատական միջամտության կարիք հիմնականում չի լինում:
Մեդ-Պրակտիկ
26.07.2015
Հարգելի Կարեն Վ, բարև Ձեզ: Խնդիրն այլ կերպ կոչվում է ֆիմոզ, երբ ինչ-ինչ պատճառներոց անհնարին է դառնում սեռական անդամի գլխիկի լրիվ մերկացումը: Տարբերում ենք բնածին և ձեռքբերովի ֆիմոզ: Ձեռքբերովի ֆիմոզի պատճառները տարբեր են` բորբոքային, վնասվածքային, պատճառ կարող է լինել նաև օրգանիզմում շարակցական հյուսվածքի` մասնավորապես էլաստիկ թելերի քանաի պակասը: Կան ֆիմոզի մի քանի աստիճաններ, որից կախված բուժման տակտիկան տարբեր է: Թույլ արտահայտված ֆիմոզի դեպքում հնարավոր է քսուքների և վարժությունների միջոցով խնդրին լուծում տալ: Ծանր դեպքերում հնարավոր է վիրահատական միջամտության կարիք լինի: Նույնիսկ թեթև ֆիմոզի դեպքում ինքնաբուժությամբ զբաղվել ցանկալի չէ: Հարկավոր է դիմել ուրոլոգի` նախ պատճառը պարզելու, այնուհետև համապատասխան բուժում ստանալու համար:
Karen
11.07.2015
Կարդացեք նաև
Մարմնի հոտն առաջանում է մաշկի վրա մանրէների և քրտինքի խառնվելու արդյունքում: Այն կարող է փոխվել հորմոնների, սննդի, վարակների, դեղորայքի, ինչպես նաև մի շարք հիվանդությունների պատճառով...
Բերանի տհաճ հոտը օրգանիզմի ինչ-որ խնդրի մասին վկայող տագնապի ազդանշան է: Այն կարող է լինել ստամոքսի հիվանդությունների, քիթ-կոկորդ խնդիրների դեպքում...
Քրտնարտադրության և մանրէների աճի հետևանքով ոտքերից կարող է տհաճ հոտ գալ: Fithacker.ru-ն ներկայացրել է միջոցներ, որոնք կօգնեն ազատվել այս տհաճ խնդրից...
Արևելյան բժշկության համաձայն` նույն տեղում միշտ առաջացող կոշտացումներն ահազանգում են համապատասխան օրգանում խանգարումների մասին...
Կոսմետիկ ատամնաբուժության լոնդոնյան կենտրոնից բժիշկ Մերվին Դրույանի կարծիքով՝ կարևոր է, որ ատամների սպիտակեցումը բնական լինի, այսինքն՝ իր գույնով այն համապատասխանի աչքերի սպիտակին: Բրիտանացի բժիշկները համոզված են...
Պորտը մաքրելն այնքան էլ հեշտ չէ, հատկապես այն պատճառով, որ մենք հաճախ մոռանում ենք մարմնի այդ հատվածի մասին: Լավն այն է, որ լողանալուց բացի, հատուկ խնամքի կարիք այն չի զգում: Վերջին տարիներին բացահայտվեց նաև, որ պորտում...
Մի քանի խորհուրդներ կօգնեն սուր լսողություն ունենալ անգամ տարիքն առնելուց հետո: Դրանցից առաջինը թերևս տարակուսանք առաջացնի. մի օգտվեք ականջ մաքրելու փայտիկներից: Առողջ մարդը...
Բերանի խոռոչի առողջության մասին հոգ տանելն ու հիգիենայի պահպանումը չափազանց կարևոր են։ Budetezdorovy.ru-ն ներկայացրել է այլընտրանքային միջոց, որը հնարավորություն կտա ազատվել վնասակար...
Թևատակերի հատվածում մաշկը բավականին նուրբ է և զգայուն։ Այս հատվածում մաշկը կարող է մգանալ և տգեղ տեսք ստանալ։ Fithacker.ru-ն գրում է, որ թևատակերի մաշկը կարելի է սպիտակեցնել բնական միջոցների օգնությամբ...
Steptohealth.ru-ն գրում է, որ թևատակերի տհաճ հոտի դեմ պայքարում օգնության կարող են հասնել նաև բնական միջոցները, որոնք կողմնակի ազդեցություն չեն ունենում...
Քանի որ տարբեր գործոնների ազդեցության հետևանքով ոտքերը կոշտանում են, անհրաժեշտություն է առաջանում հոգ տանել դրանց մասին։ Secrets-of-woman.ru կայքը գրում է, որ նման...
Fithacker.ru կայքը գրում է, որ ականջները պետք է շատ զգույշ մաքրել։ Ականջները մաքրելու համար նախատեսված փայտիկներն ամենևին էլ անվտանգ միջոց չեն։ Դրանք կարող են ականջի խցանման պատճառ դառնալ։ Այս դեպքում դուք երկու...
Ներաճած մազերի խնդրին կարող է առերեսվել յուրաքանչյուրը: Այս երևույթն ի հայտ է գալիս սխալ մազահեռացման արդյունքում: Ներաճած մազերից խուսափելու համար նախ՝ պետք է մաքրել մաշկն օճառով և ջրով...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն